ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
"ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ", ԹԵ՞
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂ...
13.04.2010
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԽԱՂՈՒՄ
ԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ.՝ ՄՇԱԿԵԼ ԵՄ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂԻ ՆՈՐ ՍՈՒՐ ՏԱՐԲԵՐԱԿ, ՈՐԸ ՍԿՍԵԼ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
ԿԻՐԱՌԵԼ ԻՄ ԽԱՂԱՑԱԾ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ:
(ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅ ԺԱՂՈՎՐԴԻՆ)
12.04.2010
Գրիգոր Հայրապետյան.
"Իմ պաշտպանություն-սկզբնախաղիը
ստացվում է միայն այն դեպքում,երբ շախմատիստն իր զինվորներով կառուցում է
մեր ԱՐԱՐԱՏ լեռը Սիսն ու Մասիսը: Սպիտակներով խաղալիս կոչվում է
սկզբնախաղ,իսկ սեւերով՝ պաշտպանություն":
Մոտ 10 տարվա
փնտրումներից, քրտնաջան եւ անքուն աշխատանքներից հետո, 2010 թվականի մարտի
կեսերին ինճ վերջապես հաջողվեց Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում
վերջնականապես ավարտել իմ հայտնագործությունը հնադարյան եւ իմաստոան՝
շախմատային խաղում.
ԵՍ ՄՇԱԿԵԼ ԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂԻ ՆՈՐ ՍՈՒՐ
ՏԱՐԲԵՐԱԿ, ՈՐԸ ՍԿՍԵԼ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌԵԼ ԻՄ ԽԱՂԱՑԱԾ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ ԵՎ
ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ:
Էստոնաիայի կենտրոնական մամուլներից
մեկը, իմ կողմից կատարած հայտնագործությանը առանց ինձ հետ համաձայնեցնելու շնորհեց "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը:
Ես համոզված եմ, որ թերթի
խմբագրությոնը սկզբնախաղին տալով "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը շտապել է եւ
արտակարգ մեծ սխալ քայլ ու գործ է կատարել այդ հույժ կարեւոր եւ բծախնդիր
հարցում ոչ միայն ողջ աշխարհի շախմատային հասարակության, այլ առաջին հերթին
իմ անձնական՝ հայ անձ լինելու հանդեպ: Խոսել այդ հարցի՝ հայկական անվանման
մասին իմ ողջ հայազգի, այսինքն՝ ողջ հայության անունից հավանաբար ես
չունեմ ոչ մի բարոյական իրավունք, սակայն իմ կողմից ուզում եմ ասել գամբիթի
անվանման հեղինակներին իմ վրդովմունքը եւ հիասթափությունը:
Ես ուզում
եմ նրանց ճակատներին մի քանի դիպուկ հարցեր տալ: Օրինակ. ի՞նչ իրավունքով
եք դուք իմ անձնական գյոտին տվել իմ ողջ ազգի անունը, երբ ես դեռ այդ մասին
լրջորեն չեմ խորհրդակցել ոչ ՀՇՄ-ի հետ, ոչ էլ իմ հայազգի առաջադեմ
շախմատային գործիչների հետ: (ՀՇՄ - Հայաստանի Շախմատի Միություն):
Իմ
մշակած շախմատային խաղի սկզբնախաղի տարբերակին հարկավոր է տալ միայն եւ
միայն իմ անունը՝ Հայրապետյանի: Իհարկե՝ "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը իմ
կարծիքով նույնպես հնչում է եվ բնավ վատը չի, բայց այն կրում է ողջ հայ
ազգը անունը եւ կարող է ունենալ անցանկանալի թյուրիմացություններ եւ
հետեւանքներ:
12.04.2010
Գրիգոր Հայրապետյան.
Էստոնաիայի կենտրոնական մամուլներից
մեկը, իմ կողմից կատարած հայտնագործությանը առանց ինձ հետ համաձայնեցնելու շնորհեց "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը:
Եւ հետաքրքիր է,ինչու՞ հենց անպայման՝ ԳԱՄԲԻԹ:
ԳԱՄԲԻԹ նշանակում է շախմատի սկզբնախաղում զոհաբերել զինվոր կամ ֆիգուր
նախաձեռնություն ստանալու համար: Իմ հայտնագործության մեջ ոչ մի
զոհաբերություն չկա եւ չի էլ նախատեսված:
Պարզապես, շախմատային լեզվով
ասած՝ պաշտպանություն-սկզբնախաղ է էլի:Թող առայժմ լինի, ասենք՝
Հայրապետյանի պաշտպանություն-սկզբնախաղ: Ոչ, Հայրապետյաններ կան միգուցե
միլլիոններով: Բա որ վիրավորվեն, որ չեմ հարցրել նրանց կարծիքը: Թող դեռեւս
լինի Գրիգոր Հայրապետյանի պաշտպանություն-սկզբնախաղ: Գրիգորները պետք է որ
հասկանան ինձ, որ վերջ ի վերջո ես էլ Գրիգոր եմ:
Թերթի, բանից բան
չհասկացող՝ դիլետանտ խմբագիրների պատճառով հիմա ես գտնվում եմ շատ
անհարմար եւ անհեթեթ վիճակում: Բանը նրանում է, որ կարդալով թերթում իմ
շախմատային նոր հայտնագործության մասին իմ աշակերտներն ինձ հանգիստ չեն
տալիս մարզումների ժանանակ.
- Մարզիչ, ցույց տուր ինձ քո "ՀԱՅԿԱԿԱՆ
ԳԱՄԲԻԹը"...
- Մարզիչ, սովորեցրու ինձ քո "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹը"...
-
Մարզիչ, խնդրում եմ միայն ինձ սովորեցրու քո հայտնագործած "ՀԱՅԿԱԿԱՆ
ԳԱՄԲԻԹը"...
Ի՞նչ պատասխան տամ ես իմ աշակերտներին հիմա:
Ի՞նչ գամբիթ, այ երեխաներ: Ի՞նչ գամբիթ այ մարդ, ի՞նչ բան: Ի՞նչ "ՀԱՅԿԱԿԱՆ
ԳԱՄԲԻԹ": Պարզապես պաշտպանություն-սկզբնախաղ է:
Իմ
պաշտպանություն-սկզբնախաղի մարզական կամ գիտական կողմի մասին երկար-բարակ
պատմել իսկի չեմ էլ ուզում: Սկզբնախաղ է էլի: Շախմատի մրցաշարներում
պարտիաների ժամանակ կերեւա...
Ինչպես ասել է հայազգի մեծագույն
շախմատիստ Տիգրան Պետրոսյանը.՝ "Շախմատային խաղի մեջ կան՝ մարզական,
գիտական եւ արվեստի էլեմենտներ":
Իմ մշակման մեջ առաջին հերթին պետք է
տեսնել շախմատային արվեստ, ինպրովիզացիա: Ի՞նչ կասեն մասնագետները եւ
քննադատները, դա իհարկե նրանց գործն է, բայց միեւնույն է ԻՄ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԻՄ, ԻՄ
ԶԱՎԱԿՆԵՐԻ, ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ:
Եթե իմ շախմատային
ինպրովիզացիան ընդունվի իմ հայ ազգակիցների կողմից, ապա միգուցե նրանք
ցանկանան տալ անվանմանը հայկական գույն:Այդ դեպքում անվանումը կարելի է
փոխել եւ տալ օրինակ.՝ ԱՐԱՐԱՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂ, ՍԻՍ-ՄԱՍԻՍԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂ եւ այլն...

Շարունկությունն ու
լոսանկարները սպասվում են...